Հայաստանում սկսվել է ձմեռային զորակոչը։ Երեւանի զինկոմիսարիատներից մեկում հետեւել եմ զորակոչի ընթացքին՝ փոխանցելով տեղում տիրող մթնոլորտը եւ զորակոչվողների եւ նրանց հարազատների տրամադրությունները։
Հիշեցնեմ, որ այս զորակոչը տեղի կունենա հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսված է 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Այս զորակոչից սկսած՝ Հայաստանի զինված ուժերում զինվորական ծառայության տեւականությունը կկազմի 1.5 տարի։