Առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը հրապարակել է ցավակցական հաղորդագրություն՝ կապված ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ։
«Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը։ Վազգեն Մանուկյանը արդեն հանդես է եկել ցավակցական խոսքով՝ ընդգծելով նրա կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։
Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը։ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ ես մեկնել էի Փարիզ բուժման նպատակով։
Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործընկերներին ու մտերիմներին»։