Գյումրիում զուգահեռ իրականություններ՝ ի նշան սրբազանին աջակցության

Այսօր Գյումրիում, երբ քաղաքը պատրաստվում էր ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը և նրա համերգին, Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ մի այլ զանգվածային իրադարձություն՝ ստորագրահավաք։

Քաղաքացիներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ միավորվեցին՝ աջակցելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ, նրանց կարծիքով, իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։

Ստորագրահավաքին միացել են «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը, որոնք, ինչպես հայտնի է, պատրաստվում են մասնակցել առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին։

Հավաքի մասնակիցները պահանջում են անհապաղ վերացնել Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառված տնային կալանքի միջոցը, դադարեցնել նրա նկատմամբ ընթացող քրեական գործը և հռչակել նրա անմեղությունը։ Նրանց կարծիքով՝ սրբազանի անազատության մեջ գտնվելը խախտում է Շիրակի թեմի հավատավորների սահմանադրական իրավունքը՝ ստանալ հոգևոր հոգեկան խորհրդատվություն և մասնակցել ժամերգություններին, որոնք համարվում են միասնական աղոթքի անբաժանելի մասը։

Հավաքի մասնակիցները նշում են, որ այս իրավիճակը ոչ միայն խոշտանգում է սրբազանին, այլև անդառնալի վնաս է հասցնում Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքներին, քանի որ նա զրկված է նույնիսկ իր հովվական պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Նրանք համարում են, որ պետության այս միջամտությունը, որը կիրառվում է բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ, որը իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայ Եկեղեցուն, արդարացված չէ և խախտում է հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքները։