Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը իմ համար շատ կարևոր է։ Այս հաղթանակը իմ կյանքից, իմ ուժից եւ իմ ամեն ինչից մի մասնիկ է, որը ես ձեռք եմ բերել։
Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում ես երկամարտի 451 կգ արդյունքով նվաճեցի այս մեդալը։ Իհարկե, ես մրցաշարի լավագույն մարզիկ դառնալու նպատակ ունեի, բայց չստացվեց։ Գիտեի, որ ավելի քիչ կիլոգրամներով բարձրացնելը բավարար է չեմպիոն դառնալու համար, եւ այդպես էլ արեցի։
Աշխարհի առաջնությանը ես կներկայանամ ավելի բարձր կիլոգրամներով՝ թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում։ Ինձ համար բոլոր ոսկե մեդալները կարեւորություն ունեն, եւ ես չեմ առանձնացնում այս մեկը մյուսներից։
Երբ խոսքը իմ մրցակիցների մասին է, ես նրանց բոլորին հարգում եմ։ Այսօր ես մրցակցություն չտեսա, նույնիսկ տեղյակ չէի, թե որքան է բարձրացրել երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը։ Փորձում են մոտենալ, եւ ես էլ եմ փորձել։
Ինչ վերաբերում է Լաշա Տալախաձեին, ով խոսել էր իր հավանական վերադարձի մասին, ես շատ ուրախ կլինեմ նրան նորից տեսնել մրցահարթակում։ Եթե նա վերադառնա եւ մարզվում է, ես սպասում եմ նրան։ Փարիզում, իհարկե, այն, ինչ չստացվեց, այս անգամ կարող է եւ ստացվի։ Իմ հարգանքն ու սերը Լաշա Տալախաձեին հասցնում եմ՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիկ։