Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի համակարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ուղևորների կողմից կատարվող վճարումների (վալիդացիայի) քանակը զգալիորեն աճել է։
Համեմատած նախորդ շաբաթվա ցուցանիշների հետ՝ այս ցուցանիշը աճել է 15-30 տոկոսով։ Այս փաստը, ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, վկայում է ընթացող բարեփոխումների կարևորության և անհրաժեշտության մասին։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ վարորդների պարտավորությունն է աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով ապահովել ուղևորների կողմից ուղեվճարի հավաքագրումը։ Նա բարձր է գնահատել վարորդների կողմից ցուցաբերվող զսպվածությունը և համագործակցությունը։