Հայտնի երգչուհի Զառա Արամյանը, որի մահը վերջերս ցնցեց հայկական մշակույթի ոլորտը, կվերջին հանգչի հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է նրա դուստրը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով ցավոտ հաղորդագրություն։
Հոգեհանգիստը կկայանա Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում՝ ժամը 17:00-ին։
Դուստրը նշում է․ «Իմ ամենա լուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ… արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց… միշտ զգալու եմ կարիքդ… Մորս՝ Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց…»։
Զառա Արամյանը հայտնի էր իր հուզական և սիրով լի կատարումներով, որոնք սիրով էին ընդունվում հայկական լսարանների կողմից։ Նրա մահը մեծ ցավ է պատճառել հայկական մշակույթի և արվեստի ոլորտին։