«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության համախմբման ջանքերին և կուսակցության դիրքորոշմանը այդ գործընթացում։
Մեր կուսակցությունը ջանք չխնայեց՝ ստեղծելու մեծ կոնսոլիդացիոն լուծում, որը կդառնար ընդդիմության հզոր դաշինք։ Այդ նպատակով «Ժառանգությունը» բանակցություններ էր վարում տարբեր ուժերի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր, մեծ ուժ, որի մաս կկազմեր մեր կուսակցությունը։
Բանակցությունների ընթացքում մենք մեր հաջողության բանաձևն էինք առաջարկում, որն ունեցել էր արժեքային, ծրագրային և գաղափարական հիմք։ Սակայն, ինչպես նշում եմ, քննարկումների ավարտին ընդհանուր հայտարարի չեն հասել։ Հավանաբար, տարբեր չափումների կամ ուսումնասիրությունների արդյունքում ընդդիմության այլ ներկայացուցիչները որոշեցին գնալ «ավելի փոքր, տեխնիկական դաշինքով»։
Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված շարժումը, որն ի սկզբանե ունեցել էր «համազգային հեռանկար», հետագայում դարձավ կուսակցականացված։ «Ժառանգությունը» դեմ հանդիման գալով այն իրականությանը, որ ընդդիմության բաժանվածությունը կարող է հանգեցնել քվեների փոշիացման, որոշեց զորակցել Կարապետյանի շուրջ հավաքված այդ շարժմանը։ Մեր կուսակցությունը ձգտում էր մեծ միասնության, որը կբարձրացներ ընտրություններում հաղթելու հավանականությունը։ Մենք դրանից «չնեղացանք»։