«Կտրիճ Ներսիսյանի օրոք եկեղեցին օրինականության և կանոնների զուրկ էր»

Վառնայից տրամադրված հարցազրույցում Տեր Արմեն քահանա Մելքոնյանը խոսել է Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման վերաբերյալ որոշման և դրա հետ կապված խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) որոշման արդյունքում Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս։ Տեր Արմենը նշել է, որ այս որոշումը, իր կարծիքով, խորը խնդիր է։ Նա հարց է տվել․ «Երբ եպիսկոպոսների մեծ մասը գտնվում է Հայաստանում, ի՞նչ իմաստ ունի Եպիսկոպոսաց ժողովը արտերկիր տանելը»։

Հոգևորականը բացատրել է, որ այս քայլը կայացվել է այն պատճառով, որ Կտրիճ Ներսիսյանը չի կարող Հայաստան մուտք գործել՝ իր վրա եղած մեղադրանքների պատճառով։ Նա հստակեցրել է իր տեսակետը՝ ասելով․ «Հրապարակվեցին փաստեր, որ նա գործակալ է։ Եթե գա Հայաստան, կձերբակալվի։ Եթե քո եղբայրը հանցագործ է և դրա համար չի կարող ժամանել Հայաստան, ուրեմն ի՞նչ գործ ունի եպիսկոպոսների և հոգևոր ծառայության մեջ»։

Տեր Արմենը կարծում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ կանխելու համար, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն։ Նրա խոսքով՝ այս գործընթացը դարձել է սովորականություն եկեղեցու վերնախավի համար։ «Սա մի ռակ է, որ բուժել հնարավոր չէ, պետք է կտրել և դեն նետել։ Եկեղեցին դարձրել են ընտանեկան, խնամիական մի ֆերմա, որտեղ ինչ ուզում անում են, ինչ ուզում վաճառում են»,- նշել է նա։

Հարցին՝ արդյո՞ք այս իրադարձությունները կարելի է որակել որպես եկեղեցահալած քաղաքականություն, Տեր Արմենը պատասխանել է՝ «Ո՛չ։ Եթե եկեղեցահալած քաղաքականություն վարվեր, այսօր Կտրիճ Ներսիսյանը պետք է հայտնվեր ԱԱԾ պադվալում»։