Հայաստանի ապագան՝ թուրքահաճո քաղաքականության գերեզմանոց

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախորդ օրը Երևանում կազմակերպված այսպիսի բաքոսատոնը (վաքխանալիա) ոչ միայն աննախադեպ հարձակում էր հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և հայկականության դեմ, այլև թուրքական պետության կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է։

Պետք է հասկանալ, որ այսուհետև Փաշինյանի և ՔՊ-ի կառավարությունը միայն սաստկացնելու է թուրքահաճո հակահայկական գործողությունները։ Իրենց ապրիլի «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում նրանք անզուսպ և համատարած քայլերի կանցնեն՝ Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու նպատակով։

Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև հոգեպես թուլամորթ։

Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։

Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան