Հայաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) «Այաս Իմպեքս» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն կալանավայրերի անվտանգության բարձրացման նպատակով ձեռք կբերվի 227 տեսախցիկ։
Սարքավորումները տեղադրվելու են երկու տեսակի կալանավայրերում՝ «Սևան», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» և «Վարդաշեն»։
Ձեռք բերվող տեսախցիկներից 36-ն ունեն 6 ՄՊ (մեգապիքսել) լուծաչափ, իսկ մյուս 191-ը՝ 4 ՄՊ։ Բոլոր սարքավորումները հագեցած են մարդկանց և տրանսպորտային միջոցների ճանաչման համակարգով, ինչպես նաև ներկառուցված միկրոֆոններով՝ ձայնագրման համար։
Համակարգի ամբողջական կազմը ներառում է ցանցային տեսագրիչներ, կոմուտատորներ, օպտիկական մալուխներ, մետաղական պահարաններ, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և համակարգիչներ։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 27,120 մլն դրամ։ ՀՀ կառավարությունը նախկինում, 2025 թվականի նոյեմբերին, հատկացրել էր լրացուցիչ 27,1 մլն դրամ՝ նմանատիպ սարքավորումների ձեռքբերման համար։