Հայաստանում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին։ Գրանցումը կատարվել է Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, որտեղ աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։

Սեյսմի մագնիտուդը կազմել է 2.2։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 2-3 բալով։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, ինչպես նաև Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավերածություններ չեն գրանցվել։