ՀՀ արտաքին գործերի նախարարը մասնակցում է ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում։ Այցի ընթացքում նա մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով անցկացվող քննարկումներին։

Քննարկումների ընթացքում նախարարները անդրադառնում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային մի շարք հարցերի։