«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության ծավալները և դրանց բացասական հետևանքները հասարակության վրա։
Ըստ Նաիրի Սարգսյանի՝ Փաշինյանի կառավարման ընթացքում գնաճը կազմել է 30%, որը դրսևորվել է մոտավորապես 450 անվանում ապրանքի գնի բարձրացմամբ։ Այսպիսով, ամենօրյա սպառման ենթակա ապրանքների, ինչպիսիք են բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը, գները բարձրացել են 50-70% կամ ավելի, որոշ դեպքերում՝ կրկնակի։
Նաիրի Սարգսյանը ներկայացրեց պայմանական օրինակ՝ 40.000 դրամ ստացող թոշակառուի։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կառավարության գնաճի հետևանքով թոշակառուն ամսվա սկզբին 200 դրամանոց մակարոնը ստիպված է գնել 250 դրամով։
Ինչպես նշվեց, պետական վիճակագրական կոմիտեն հայտարարում է միջին գնաճի մասին, սակայն իրական իրավիճակը շատ ավելի ծանր է։ Այսպիսով, 40% գնաճի պայմաններում 40.000 դրամի գնողունակությունը կրճատվում է մինչև 24.000 դրամ։ Թոշակառուի կենսապահովման համար գումարը պետք է ավելանար մինչև 56.000 դրամ, որպեսզի գնաճի ազդեցությունը չզգացվեր։ Սակայն, Փաշինյանի կառավարության կողմից կատարված ինդեքսավորումը թոշակը բարձրացրել է ընդամենը 42.000 դրամի, ինչը նշանակում է, որ թոշակառուի գնողունակությունը նվազել է 14.000 դրամով։
Նաիրի Սարգսյանը նաև անդրադարձավ այլ հարցերի, այդ թվում՝ կենսաթոշակների ինդեքսավորմանը, կառավարության կողմից վերցրած լրացուցիչ պարտքերին և իշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության ընդհանուր գնահատականին։