Պատգամավորներն ԱԺ-ում քննարկեցին դպրոցաշինության ցուցանիշները

Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանների ժամին, ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ վերլուծելով Հայաստանում դպրոցաշինության ցուցանիշները տարբեր քաղաքական կառավարումների շրջանում։

Ըստ նրա՝ 2019-2024 թվականներին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում փակվել է 22 դպրոց։ Նա համեմատեց ՔՊ-ի կառավարման շրջանում կառուցված եւ վերանորոգված դպրոցների թիվը՝ 51, 51-ի վերանորոգում, երեք նախագահների կառավարման տարիներին կատարված աշխատանքների հետ։ Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում կառուցվել եւ վերակառուցվել է 106 դպրոց, Ռոբերտ Քոչարյանի՝ 142, իսկ Սերժ Սարգսյանի՝ 37։

Այս հարցումին անմիջապես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Նա պնդեց, որ իրենց կառավարման տարիներին բացվել է 106 նոր դպրոց, որոնցում այսօր սովորում են հազարավոր երեխաներ։ Նա նաեւ հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ եւս 250 դպրոց կլինի պատրաստ՝ ավելացնելով, որ նման ծավալի դպրոցաշինություն Հայաստանում նախկինում չի եղել, նույնիսկ ԽՍՀՄ ժամանակներում։ Ըստ նրա՝ իրենց ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է կառուցել եւս 800 դպրոց։

Հովհաննիսյանը նաեւ առաջարկեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանից պահանջվող 200 միլիոն դրամը տրամադրվի, ապա դրանք կօգտագործվեն 34 նոր դպրոց կառուցելու համար։