Պուտինը և Թրամփը քննարկել են Իրանի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են մի շարք միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ զրույցի հիմնական թեմաներից մեկը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Իրանի հետ առկա լարվածությունը։ Պուտինը Թրամփին ներկայացրել է մի շարք նկատառումներ՝ ուղղված այդ հարցի արագ և խաղաղ կերպով լուծմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում խաղաղության գործընթացին։ Ուշակովի խոսքով՝ քննարկվել են ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող երկկողմ բանակցությունները։

ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը տևել է մոտ մեկ ժամ։ Բացի այդ, երկու նախագահները քննարկել են նաև Վենեսուելայի հարցը՝ հիմնականում նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի տեսանկյունից։