Սիրիայի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգները անցնում են Սիրիայի կառավարության լիակատար վերահսկողության տակ։
Փաստաթուղթը, որը ստորագրվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից՝ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ստորագրությամբ, նախատեսում է SDF-ի բոլոր ռազմական կազմավորումների դուրսբերումը Եփրատ գետից արևելք գտնվող տարածքից։
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև «նավթի և գազի հանքավայրերի վերահսկողության անհապաղ և լիակատար փոխանցումը Սիրիայի կառավարությանը»։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այս քայլը կատարվում է բնակիչների իրենց բնակավայրեր վերադառնալու և պետական հաստատությունների աշխատանքը վերսկսելու համար անվտանգ միջանցքներ բացելու նպատակով։