Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Մարտի 10-ին, Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ։ Եվրոպական խորհրդարանում նա կներկայացնի ելույթ։ Այցի ընթացքում նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։