Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին նվիրված համաժողովում ելույթ ունենալիս ես նշել եմ, որ առավել կարևոր է օգնել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Նրանց հիմնական խնդիրը հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գալն է։
Մեր նպատակը պետք է լինի աջակցել նրանց, որպեսզի նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն մեր երկրի հետ։