Երուսաղեմի պատրիարքը սպառնալիք է ուղարկել Տեր Գուսանին՝ նրա քայլից հետ կանգնելու պահանջով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտնել է, որ երեկ ստացել է սպառնալիքով նամակ Երուսաղեմի պատրիարքից։ Այս մասին նա հայտնել է Հանրային հեռարձակման հանրային կորպորացիայի եթերում տեսակապի միջոցով կայացած զրույցի ընթացքում։

Ըստ Տեր Գուսանի՝ պատրիարքը զգուշացրել է, որ եթե մինչև իրիկուն նա չհետ կանգնի իր վերջին հայտարարությունից, իր դեմ որոշում կընդունվի։ Նա նշել է, որ պատրիարքը նրան սպառնացել է արտաքսել միաբանության կամ կարգալույծ հռչակել։

«Կամ զիս պիտի արտաքսեն միաբանութենե կամ կարգալույծ հռչակեն։ Թող անեն։ Ես միանալոց սրբազան եղբայրների և վարչապետի այս բարեկարգման, բարենորոգման շարժումին, որը անհետաձգելի պահանջ է, այսօր հրամայական պահանջ է։ Ես իրենց զգաստության կհրավիրեմ»,- հայտարարել է Տեր Գուսանը։

Հիշեցնենք, որ Տեր Գուսան Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ Այս իրադարձությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Տեր Գուսանը հրապարակավ աջակցել էր Հայաստանի եկեղեցական առաջնորդների կողմից սկսված բարենորոգման շարժմանը։