Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերում գյուղապետարանների շենքերում հայտնաբերված զինանոցները փակվել են։ Այդ զինանոցներում պահվում էին մի քանի տասնյակ հրազենային զենքեր, որոնք հաշվառված էին գյուղերի տղամարդկանց անուններով։
Գյուղերի յուրաքանչյուրում 4 բնակիչ հերթապահում էին զինանոցում՝ ստանալով դրա համար աշխատավարձ։ Որոշ օրեր առաջ այդ զինանոցները փակվել են, իսկ զենքերը տեղափոխվել են Նոյեմբերյանի զորամաս։
Այս որոշումը կայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերի համատեքստում։ Ըստ այդ տրամաբանության՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատվելու եւ Հայաստանի անվտանգության երաշխավորի դեր ստանձնելու պայմաններում սահմանամերձ գյուղերում զինանոցներ եւ զենք պահելու անհրաժեշտությունը այլեւս չկա։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ օրերին հայտարարություն տարածեց ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակների վերաբերյալ։