Ապրիլի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հայտնի են դարձել նոր մանրամասներ։
Ինչպես հայտնի դարձավ, «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի։
ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում։
Պարզվել է, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։
Իրավապահ մարմինների կատարած նախնական քննությունից պարզվել է, որ տղամարդը, ըստ վարկածի, անձնական կյանքի հետ կապված խնդիրների, մասնավորապես՝ սիրելի էակից մերժում ստանալու հետևանքով, փորձել է ինքնավնասել։ Նա փորձել է նռնակը պայթեցնել, սակայն չի հաջողվել, որից հետո ինքնավնասում է արել և հյուրանոցի 4-րդ հարկի պատուհանից ցած նետվել։