Իմ կարծիքով, գործող իշխանություններին աջակցող մարդիկ հաճախ ցանկանում են կայունություն, խաղաղություն և ապահովություն։ Այս ձգտումը բնական է։ Մարդիկ իրավունք ունեն վախենալ փոփոխություններից և ցնցումներից, նախընտրելով կայուն, կանխատեսելի ապագա, որտեղ կա կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք։ Բնական է նաև այն փաստը, որ մարդիկ հաճախ նախընտրում են փորձած, թեև թան, քան անփորձ մածուն։
Սակայն այս դիրքորոշումը կդառնար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի, եթե գործող իշխանությունը լիներ այդ կայունության, ապահովության և խաղաղության երաշխավորը։ Սակայն այսօր իրականությունը հակառակն է։
Իրավիճակը այն է, որ այս իշխանությունը հենց անկայունության, անապահովության, ցնցումների, պատերազմների, ճգնաժամերի և անհայտ ապագայի երաշխավորն է։ Եկեք առանց էմոցիաների, հիմնված փաստերի վրա քննարկենք ներկա իրավիճակը և այն ապագան, որը ՔՊ-ն (Քաղաքացիական Պատվություն) մեզ բերելու է։
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է Ադրբեջանի կողմից նորանոր շանտաժներ և պատերազմի վախով կամ հենց պատերազմներով նորանոր զիջումների կորզում Հայաստանից։ Այսինքն, մենք պատերազմից և նոր տարածքներ կորցնելուց ոչ մի ապահովագրություն չունենք։
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա լարում, անկայունություն և, հնարավոր է, նաև պատժամիջոցներ։ Այս պատժամիջոցները կարող են արտահայտվել գազի գնի բարձրացմամբ, Ռուսաստանից 2 միլիոն հայերի դեպորտով, տնտեսական կապերի խզմամբ։ Ինչպես նաև, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արտադրանքի ուղիղ կեսը գնում է Ռուսաստան, իսկ Հայաստան եկող փոխանցումների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից։
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների նոր ալիք։ Մենք կտեսնենք շրջիկ պատարագներ, եկեղեցում նոր տիրադավների և կարգալույծների ի հայտ գալ, հոգևորականների նոր կալանավորումներ, դատ ու դատաստան, կաթողիկոսին հեռացնելու փորձեր, եկեղեցու պառակտում և Հայաստանյան ու սփյուռքի եկեղեցիների տարանջատում։ Ինչպես նաև սփյուռքի համայնքների առավել օտարում հայրենիքից։
Ի դեպ, այս ամենի մասին ՔՊ-ն բացեիբաց և անամոթաբար գրել է իր նախընտրական ծրագրում։
ՔՊ-ի մնալը նշանակում է, որ ցանկացած օր ՔՊ առաջնորդի դուրը կարող է չգալ ձեր կանգնելու կամ խոսելու ձևը, ձեր տված հարցը, ձեր շորի գույնը… և դուք մի քանի րոպեում աշխատատեղից զրկվեք, ինչպես սա վարչապետի հետ «զգաստ չխոսող» զինվորականի հետ եղավ։
ՔՊ-ի մնալը նշանակում է այլախոհների հետապնդումներ, Բաքվում գերիների առկայություն, բիզնեսին ուղղված ոտնձգություններ, նորանոր մարդկանց ելք ու մուտքի սահմանափակումներ։
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում նշանակելու է նորանոր ստատուսներ՝ գռեհիկ բառամթերքով, ամենօրյա լայվեր, հայտարարություն-ոտնձգություններ ուղղված հայոց պատմությանն ու հայկական արժեքներին։
Այսպիսով, խաղաղ, կայուն և ապահով կյանքի հույսը պետք է դադարեցնել։