Ադրբեջանում շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ նախաձեռնությունների շրջանակում քննարկումների շարքը, որի ընթացքում կրկին ընդգծվել է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար»,- հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Նրա խոսքով՝ Նախիջևանը պատմականորեն ականատես է եղել «արևմտյան ադրբեջանցիների» կրած ողբերգություններին, և այդ պատճառով նման միջոցառումների անցկացումը հենց Օրդուբադում ունի առանձնահատուկ նշանակություն։
Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» իրենց «հայրենի հողեր» վերադարձը դարձել է տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում անխուսափելի գործընթաց։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդունի այդ իրականությունը և գործնական քայլեր ձեռնարկի վերադարձի կազմակերպման համար։