Ընտրարշավի ընթացքում մենք բազմիցս զգուշացրել ենք մի շարք հնարավոր վտանգների մասին։ Իմ համոզմամբ, Թուրքիան ունի որոշակի քաղաքական նպատակներ, և այդ համատեքստում կարելի է խոսել նաև «Գորշ գայլեր» (Boz Kurtlar) խմբավորման հնարավոր ներգրավվածության մասին։
Այս ծրագրի մեջ, ինչպես ասացի, մասնակցում են «Գորշ գայլերը»։ Եվ այդպիսի «Գորշ գայլեր» հաստատ մենք կտեսնենք մեր Ազգային ժողովում, կոնկրետ՝ նրանց ներկայացուցիչներին։ Չի բացառվում, որ այդ կառույցի ներկայացուցիչների ազդեցությունը կարող է նկատելի լինել Հայաստանի Ազգային ժողովում։
Մենք շարունակելու ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները և պայքարել այն վտանգների դեմ, որոնք, մեր գնահատմամբ, առկա են։ Պայքարի բացակայությունը կարող է հանգեցնել անցանկալի զարգացումների երկրի ներսում։