«Արա, լսի, այ տղա, կգոռամ. Փակեք փողոցը»․ Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը լարվեց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում։

Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին պահանջեց ոստիկանական ուժերից մեկ րոպեով փակել Բաղրամյան փողոցը՝ ի հիշատակ զոհված զինվորների։ Նրա խոսքերը հնչեցին հետևյալ կերպ․ «Արա, լսի, այ տղա, կգոռամ ես, սրան նայի։ Ասում եմ՝ մի րոպեով փակեք»։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանք նախապես դիմել էին Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց պահանջները լսելու և քննարկելու համար։

Մեծաթիվ ոստիկանական ուժեր շղաթ էին կազմել՝ ակցիայի մասնակիցներին փողոց դուրս չթողնելու նպատակով։ Բաղրամյան փողոցի մի կողմը արդեն իսկ փակված էր, և ակցիայի մասնակիցները պնդում էին, որ պետք է փակվի նաև մյուս գոտին։

Այս ակցիան անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից կազմակերպված բազմաթիվ բողոքի ակցիաներից է, որոնք սկսվել են 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Նրանք պնդում են, որ պետությունը պարտավոր է բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած բոլոր հանգամանքները և հրապարակել հանձնաժողովի զեկույցը՝ ապահովելով անհետ կորած զինծառայողների ճակատագրի մասին ճշգրիտ տեղեկատվություն։