Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատարի հետ՝ քննարկելով հրադադարի հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր՝ շաբաթ առավոտյան, հանդիպում և զրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար, ֆիլդմարշալ Ասիմ Մունիրի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հրադադարի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի դադարեցման հարցերը։ Բացի այդ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված համագործակցության շուրջ։

Սեյեդ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի կառավարության, և հատկապես՝ ֆիլդմարշալ Ասիմ Մունիրի բարի կամքն ու ջանքերը հրադադարի հաստատման ուղղությամբ։ Նա նաև պարզաբանել է Իրանի տեսակետները և նկատառումները։

Իր հերթին ֆիլդմարշալ Ասիմ Մունիրը շնորհակալություն է հայտնել Իրանին Պակիստանի՝ որպես հարևան և մուսուլմանական երկրի նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ դիվանագիտական գործընթացի առաջ մղմանը օգնելու հարցում։ Նա հայտարարել է, որ Պակիստանը պատրաստակամ է շարունակել իր միջնորդական ջանքերը մինչև վերջնական արդյունքի հասնելը։

Այս հանդիպումը տեղի է ունեցել այն պահին, երբ Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտքերի փոխանակման նպատակով։