Վարդենիսի խրամատում հայտնաբերված զինծառայողի դեպքի նախապատմությունը՝ հայհոյանքներ և ինքնասպանություն

Հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինծառայողի հասցեին վերջին շաբաթներ շուրջը տևական ժամանակ հայհոյանքներ են հնչել։

Ինչպես հայտնի դարձավ, խրամատում մահացած հայտնաբերված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոյանն է։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է 6 տարեկանից՝ «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում։

Հայտնի է, որ հայհոյանքները հնչել են դիրքում չքնելու և խրամատը մաքրելու հարցի շուրջ։ Այս իրադարձությունից հետո 6 ամսվա զինծառայողին գտել են ինքնասպան եղած։

Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաստատեց, որ զինվորին ինքնասպանության են հասցրել, և այս գործով մեկ անձ է ձերբակալվել։