ՀՀ Քննչական կոմիտեի կենտրոնական բաժնում տեղի ունեցած մի դեպքի առթիվ իմ ուշադրությունը դարձավ մի քաղաքացու՝ Կարինե Խաչատրյանի հաղորդագրությանը։ Նա նշել է, որ Քննչական կոմիտեի Կենտրոնի վարչական շրջանի քննչական երրորդ բաժնում աշխատող քննիչներից մեկը, դատախազի ցուցումով, փոխել են Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժնի պետի տված ցուցմունքը։
Ըստ Կարինե Խաչատրյանի, այսպիսի գործելաոճը, երբ քննիչները փոխում են պետական պաշտոնյայի կամ փորձագետի ցուցմունքները՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալու համար, բարձր աստիճանի անհանգստություն է առաջացնում։ Նա նաև նշել է, որ նման դեպքեր, իր տեղեկացմամբ, տեղի են ունենում նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժիններում։