ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությանը՝ անվանել է այն անընդունելի։
Երեկ Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդդիմության հնարավոր հաղթանակի մասին, նշել էր․ «Եթե ես հիմա ասեմ՝ կարող է «Ուժեղ Հայաստանը» «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»։
Այս արտահայտության վերաբերյալ հարցմանը Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող այդ բառապաշարին իջնել։ Մի բառ օգտագործելու եմ՝ պետք է ուղղակի շան տեղ չդնել։ Քանի որ ես շուն պահող եմ, վատ իմաստով չեմ ասում»։
Այսպիսով, նախագահը հրաժարվեց վարչապետի կողմից օգտագործված ցինիկ և վիրավորող համեմատությանը պատասխանելուց՝ ընդգծելով, որ նման արտահայտությունները չեն արժանի իրեն։