Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս

Իմ ֆեյսբուքյան էջում ես հրապարակել եմ տեսանյութ, որտեղ սուր քննադատության եմ ենթարկել Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «ուժեղ» հռետորաբանությամբ հայտնի քաղաքական ուժին։

Այդ կուսակցության գործունեությունը հանրությանը հայտնի է միայն երկու բացասական դրվագով։

Առաջինը և ամենաակնառու բնութագրիչը իրավապահների կողմից պարբերաբար արձանագրվող ընտրակաշառքի դեպքերն են։ Մեր իրավապահները բավականին հաճախ բռնում են այդ կուսակցության անդամներին ուժեղ ընտրակաշառքներ բաժանելիս։ Ի դարձյալ, պարզվում է, որ նրանք ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլև հայհոյում են այդ ընտրակաշառքը վերցնող քաղաքացիներին։

Քաղաքացիներին վիրավորելու համար այդ ուժի ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, «գլուխները պատին են տալիս»։

Երկրորդ դրվագը վերաբերում է այդ ուժի ներկայացուցիչների տարօրինակ վարքագծին սոցիալական ցանցերում։ Նրանք պարբերաբար հոլովակներ են նկարում, որտեղ առանց լուրջ ասելիքի պարզապես բարձր գոռում են՝ «ուժեղ, ուժեղ, ուժեղ»։

Այս երկու հանգամանքից՝ ընտրակաշառքից և «ուժեղ» գոռալուց, այս «թույլիկ կուսակցությունից» այլ բան հնարավոր չէ մտաբերել։